Լոլա Բեթ
Լոլա Բեթ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Lola Beeth |
Ծնվել է | 1862 նոյեմբերի 2 Կրակով |
Երկիր | Լեհաստան Ավստրիա |
Մահացել է | մարտի 18, 1940 Բեռլին | (տարիքը 77)
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Lola Beeth Վիքիպահեստում |
Լոլա Բեթ (գերմ.՝ Lola Beeth, 1862[1], նոյեմբերի 2, Կրակով - 18 մարտի, 1940, Բեռլին), ավստրիացի օպերային երգչուհի (սոպրանո)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Վիեննայում Լուիզա Դուստմանի, այնուհետև Փարիզում Պոլինա Վիարդոյի մոտ։ 1882 թվականին նրա դեբյուտը եղել է Էլզայի դերը Բեռլինի պալատական օպերայի բեմում («Լոենգրին» Ռիչարդ Վագներ), եղել է այդ օպերայի մենակատարը մինչև 1888 թվականը։ Տեղափոխվել է Վիեննայի կայսերական օպերա, որից կախված էր նրա հոտագա կարիերան։ Շատ անգամներ հանդես է եկել Գուստավ Մալերի գլխավորությամբ։ 1895 թվականին շրջագայել է Լոնդոնում, Փարիզում, Լայպցիգում և կրկին դեբյուտով ներկայացել է Մետրոպոլիտեն օպերայում Էլզայի դերով։ Գրախոսը զգուշորեն նշում է, որ երգչուհին շատ է նյարդայնանում և հետևաբար, չի ներկայանում ըստ արժանվույն[2]։ Ընդհանրապես նախընտրել է վենգերյան ռեպերտուար, այդ թվում, Զիգլինդեի և Վեներայի դերերը «Վալկիրիա» և «Տանհոյզեր» օպերաներից։ Լքել է բեմը 1902 թվականին[3]։ Մահացել է 1940 թվականի մարտի 18-ին, Բեռլինում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Որոշ աղբյուրներում նշվում է նաև 1861 և 1864։
- ↑ «LOHENGRIN» AT THE OPERA; Lola Beeth, a Vienna Soprano, Makes Her First Appearance Here as Elsa // Նյու Յորք Թայմս, December 3, 1895.
- ↑ Calves' new role // The Pittsburgh Press, Dec 14, 1902, p.27.